Սահմանադրական փոփոխությունների բոյկոտը ենթադրում է չմասնակցություն 2017-ի խորհրդարանական ընտրություններին, եթե այդ փոփոխությունների հանրաքվեն անցկացվի, և դրանք պաշտոնապես համարվեն ընդունված: Չմասնակցություն, որովհետև ինչ բարոյական իրավունքով ես մասնակցելու նոր տիպի խորհրդարանի ընտրություններին, եթե դա դու չես ընդունել: Երկրորդ, ինչ քաղաքական կապիտալ դու կունենաս այդ ընտրությունների շեմին, եթե դու փորձել ես հանրաքվեն բոյկոտել, սակայն հաջողության չես հասել: Այնպես որ, հանրաքվեն բոյկոտել ձգտող քաղաքական ուժը պետք է լավ մտածի նախքան վերջնական որոշում ընդունելը: Իսկ 2017-ին Ազգային ժողով մուտք չգործելն ուղիղ ճանապարհ կբացի դեպի մարգինալացում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել