1640434Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Մարզիե Աֆհամը հայտարարել է, որ Իրանը ձգտում է համագործակցել մյուս երկրների հետ:

«Իրանի արտաքին քաղաքականությունը հենված է համագործակցության ու փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։ Իրանն ապացուցել է, որ վեճերը կարող են հարթվել դիվանագիտության օգնությամբ։ Իրանի համար առաջնահերթ է Պարսից ծոցի երկրների հետ համագործակցությունը։

Իրանը կարծում է, որ դիվանագիտական հարաբերությունների ամրապնդումը կարող է նպաստել տարածաշրջանային խնդիրների կարգավորմանը։ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը այցեր կկատարի մուսուլմանական հարևան երկրներ, այդ թվում նաև Թուրքիա՝ քննարկելու համար տարածաշրջանային ճգնաժամն ու դրա կարգավորման ուղիները»։

Խոսելով Լոնդոնում Իրանի և Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատների վերաբացումից՝ Աֆհամը հայտարարել է, որ այդ գործընթացը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ դեսպանատները ողջ ծավալով չեն վերսկսել իրենց գործունեությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել