1672440Ֆրանսիայի հյուսիսում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, ևս 4-ը վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Ոստիկանության աշխատակցի խոսքով՝ հրաձգությունը տեղի է ունեցել Ռուա կոմունայում, չհաստատված տեղեկություններով՝ գնչուական ճամբարի տարածքում։

Զոհերի թվում կա 6-ամսական փոքրիկ։ Հրաձգության ընթացքում զոհվել է նաև ոստիկանության աշխատակից։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևի խոսքով՝ ճամբարի տարածք է ներխուժել զինված տղամարդ, որը միանգամից կրակել է երեխային, կնոջն ու տղամարդուն, ինչպես նաև վիրավորել ևս մի քանիսին։ Վիրավորների թվում 3 տարեկան երեխա կա։

Ներկայումս հրաձիգի մասին տեղեկություն չկա։ BFM հեռուստաալիքի տվյալներով՝ հանցագործը կարող է ալկոհոլի ազդեցության տակ եղած լինել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել