150825-wv-hs-evacuation-626p_ac04faa0ac1933eb2d443a944894371e.nbcnews-ux-2880-1000ԱՄՆ-ում ձերբակալված է դեռահասը, որը դպրոցում պատանդներ է պահել: Այս մասին հաղորդում է ABC News-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Արևմտյան Վիրջինիա նահանգի Ֆիլիպի քաղաքում: 14-ամյա տղան, որի անունը չի նշվում, պատանդ է վեցրել ուսուցչին և աշակերտներին:

Դպրոցն արտահերթ կերպով փակվել է, մյուս աշակերտները տարհանվել և տուն են ուղարկվել:

Բանակցություններից հետո կասկածյալը համաձայնել է բաց թողնել բոլոր պատանդներին: Նա զենքը վայր է դրել և իրավապահներին հանձնվել առանց որևէ միջադեպի: Ոստիկանության տվյալներով` ոչ ոք չի տուժել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել