Lurer.com–ը գրում է.
Դելիի կենտրոնում՝ օրը ցերեկով այրվել է Lamborghini սպորտային սուպերքարը՝ 400 հազար դոլար արժողությամբ: Դա մրցակիցների վիճաբանությունն ու խանդոտ կնոջ վրեժը չէ: Մեքենան նոր էր վերադարձել տեխզննումից, սակայն շարժիչի հետ կապված խնդիրներն այնտեղ չգիտես ինչու չեն նկատել: Բռնկվել է շարժիչը: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:
Տարածքում շարժումն անմիջապես դադարեցվել է, այդ թվում նաև այն պատճառով, որ բոլորը ցանկանում էին տեսնել, թե ինչ տեսք ունի այրվող Lamborghini-ին: Վարորդը չի տուժել, նրան հաջողվել է արագ դուրս պրծնել մեքենայից:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=196583&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



