Galatv.am-ը գրում է.
ՌԴ պաշտպանության նախարարության սեփականության հարցերով վարչության նախկին ղեկավար Եվգենիա Վասիլեւան, ով «Օբորոնսերվիս»-ի գործով հինգ տարվա ազատազրկման էր դատապարտվել, Սուդոգոդսկի շրջանային դատարանի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Համաձայն դատարանի որոշման՝ Անատոլի Սերդյուկովի ղեկավարման ժամանակաշրջանում պաշտպանության նախարարությունում կաշառակերության գործով գլխավոր կասկածյալն ազատազրկման վայրից դուրս է եկել այսօր:
Դատավորը հայտնել է, որ նախկին պաշտոնյան անցել է անձի հոգեբանական վերափոխման անհատական դասընթացներ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կալանավայրի ղեկավարությունը, որտեղ Վասիլեւան պատիժը կրել է, նրան խորհուրդ է տվել պետությանը փոխհատուցել 216 մլն. ռուբլին, ինչն արել է նրա հայրը՝ գործարար Նիկոլայ Վասիլեւը: