Armlur.am-ը գրում է.
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական գործունեության ավարտի կապակցությամբ: Գալուստ Սահակյանը, դրական գնահատելով դեսպան Կուխտայի դիվանագիտական գործունեությունը Հայաստանում, շնորհակալություն է հայտնել հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման եւ արդյունավետ համագործակցության համար:
ԱԺ նախագահը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը, խորհրդարանական բարեկամական խմբերի արգասաբեր աշխատանքը: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Ուկրաինան կկարողանա լուծել իր առջեւ ծառացած խնդիրները, եւ խաղաղությունը երկրում կվերահաստատվի: Խորհրդարանի ղեկավարը Իվան Կուխտային հաջողություններ է մաղթել հետագա գործունեության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



