Panorama.am-ը գրում է.
Այն երկրների ֆուտբոլիստները, ովքեր ընդգրկված են Եվրասիական տնտեսական միության մեջ, Մայրցամաքային հոկեյի լիգայի օրինակով կարող են լեգեոներ չհամարվել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլային Պրեմիեր լիգայի գործադիր տնօրեն Սերգեյ Չեբանը:
Նրա խոսքերով՝ հոկեյի պաշտոնյաները նման քայլ են կատարել Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության համաձայնությամբ: Այդ գերատեսչությունը գլխավորում է Վիտալի Մուտկոն, ով Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի միակ թեկնածուն է առաջիկա ընտրություններում: Ուստի, ըստ Չեբանի, ՌՖՄ-ին ոչինչ չի խանգարում՝ ընթանալու նույն ճանապարհով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/sport/2015/08/25/cheban/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



