Լոնդոնյան սեքս-շոփերից մեկը՝ «Coco de Mer»-ը, ներկայացրել է բավականին պիկանտ կադրերով հագեցած իր գովազդային տեսահոլովակը, որտեղ առկա են թե՛ մերկ մոդելներ, թե՛ սեքսուալ տեսարաններ։ Հոլովակը ստացել է «Х» անվանումը, այն նկարահանել է հայտնի լուսանկարիչ ու ռեժիսոր Rankin-ը՝ TBWALondon գործակալության և սցենարիստ Ուոլտեր Քեմպբելլի հետ համատեղ։ Արդյունքում ստեղծվել է այս մինի ֆիլմը մեծերի համար, որը «Adweek» պարբերականի կողմից ճանաչվել է որպես աշխարհի ամենապրովոկացիոն գովազդային հոլովակներից մեկն աշխարհում։
Ռեժիսորը համարում է, որ սա իր կարիերայի լավագույն աշխատանքն է, ու նա պարզապես հիացած է աշխատանքի ընդհանուր կոնցեպցիայից։ Նա նաև համարում է, որ այս աշխատանքն անգին փորձ է տվել ու հնարավորություն՝ տեղափոխելու գովազդը միանգամայն նոր որակական մակարդակի վրա, և այժմ նա ցանկանում է կիսվել իր այդ փորձով բոլորի հետ։
Մնում է ավելացնել, որ այս հոլովակը ցուցադրվելու է ոչ միայն համացանցում, այլև կինոթատրոններում։ Սցենարիստը համոզված է, որ այս մինի ֆիլմը կհուզի ցանկացածին ու կստիպի ընկղմվել երևակայության մեջ։