ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ մինչև 2015 թ. տարեվերջ 12-ամսյա գնաճը կտատանվի հիմնականում 4% + - 1.5 տոկոսային կետ թույլատրելի միջակայքի ստորին հատվածում, այնուհետև տատանվելով թույլատրելի միջակայքում, կկայունանա նպատակային միջակայքի շուրջ: Ըստ այդ կանխատեսման՝ տնտեսական աճն ավելի բարձր կլինի, քան նախորդ կանխատեսման մեջ էր նշվում, ինչը պայմանավորված է առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության դրական զարգացումներով: Այս մասին տեղեկանում ենք ԿԲ հրապարակած «Գնաճի հաշվետվությունից»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել