«Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն

Երբ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը մահացավ, Վատիկանը երկար ժամանակ չէր հայտնում լուրը: Ամեն օրը մի բան էին ասում` Հռոմի Պապը զրուցում է Պողոս Առաքյալի հետ, Հռոմի պապը թակում է երկնի դարպասը, Հռոմի Պապը պատրաստվում է Բարձրյալի հետ հանդիպման: Հիմա էս կրեատիվ հաղորդագրությունները նման են ԲՀԿ-ից լուրերին. ԲՀԿ-ում կա լիակատար փոխըմբռնում նախագահի թեկնածուի վերաբերյալ, ԲՀԿ-ն ավարտեց հավաքել բոլոր տարածքային կառույցների կարծիքները, ԲՀԿ առաջնորդը որոշեց, բայց չի ասի, չէ, կասի, բայց իր ծննդյան տարեդարձից հետո: Ենթադրում եմ, որ առաջիկայում կլինի` կասի դեկտեմբերի 7-ից հետո, հետո կհարգի մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Ու տենց մինչև երևի Ամանոր: Ի դեպ, չեմ դժգոհում: Հաճույքով հետևում եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել