Նոր մի քանի երկրների ազգային պարկերի նկարներն էի նայում... Զգում ես, որ տվյալ երկրների քաղաքացիները հպարտանում են իրենց ազգային պարկով. նայում, խնամում են... Մեզ մոտ դեռ դրա գիտակցությունը չկա... Չենք հասկանում ուղղակի... Մեզ համար Խոսրովի արգելոցը ընդամենը ուտել-խմելու, էն էլ արգելված ուտել-խմելու տեղ ա, որ ամեն մեկը չի կարա... ու դրա համար էնտեղ ուտել-խմելը դառնում ա կյանքի գերխնդիր, գերնպատակ: «Ազգային արգելոց» հասկացությունը էս դեպքում մղվում ա երկրորդ պլան, դրա համար էլ արդյունքում Ազգային արգելոցի տնօրեն ա նշանակվում էնպիսի մարդ, ով երկու բառ էլ չի կարում իրար հետ կապի: Չնայած խնդիրը դրանում չի, խնդիրը ավելի շուտ մրցույթի այն բեմադրությունն էր, որով ազգային արգելոցի տնօրեն ընտրեցին: Դա մենակ մի բան ա նշանակում, որ էդ ազգային արգելոցի տնօրենը իրան նշանակողի ու հրահանգողների մոտ ասոցացվում ա ՈՒՏԵԼ-ԽՄԵԼՈՒ ՕԲԵԿՏ ՆԱՅՈՂԻ հետ.. Իսկ էս դեպքում կրթություն-բան կապ չունի էլ... Կարևորը լավ տեղերը իմանա ուտել-խմելու ու ցույց տա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել