Մի քանի առանձնահատկություններ, որոնք ֆուտբոլի Անգլիայի առաջնությունն ամենադիտարժանն են դարձնում։ Անգլիական առաջնության նույնիսկ գոլազուրկ ոչ ոքի արդյունքով հանդիպումն ավելի լավ է նայվում, քան եվրոպական այլ երկրների, այդ թվում և իսպանական առաջնությունների խաղերի մեծ մասը։ Անգլիայում գրեթե ամեն տուրում կլասիկոներ կան, ոչ թե մյուսների նման տարվա մեջ երկու այսպես ասած կլասիկո։ Անգլիայում առաջնության մեջ ընդգծված առաջատար ակումբներ չկան, ինչպես մյուս երկրներում` որտեղ առաջին երկու տուրից արդեն ամեն ինչ պարզ է։ Ու վերջապես անգլիացիների նման երկրպագուներ այլ երկրներում համարյա չկան։ Էս առանձնահատկություններին մի քիչ մոտ է գերմանական առաջնությունը, բայց ուղղակի ստեղ էլ ֆուտբոլ խաղում է լավագույն դեպքում երկու-երեք ակումբ։ Նվիրվում է եվրոպական ֆուտբոլի ակումբային առաջնությունների մեկնարկին ճճ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/977327408998773?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել