Araratnews.am-ը գրում է.
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է անորոշ ժամանակով երկարաձգել Կոլումբիայի հետ սահմանի փակումն ու 60-օրյա արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել, հաղորդում է Ասոշիյթեդ Պրեսս-ը:
Նման որոշմանը նախորդել է մաքսանենգների կողմից Վենեսուելայի զինուժի 3 զինծառայողի վիրավորումից հետո:
Կոլումբիայի հետ սահմանին հազվադեպ չեն բռնության բռնկումները` կապված թմրավաճառների ու մաքսանենգների ավազակախմբերի գործունեության հետ: Գործակալությունը նշում է, որ միայն վերջին տարւմ ավելի քան 6 հազար մարդ է ձերբակալվել մաքսանենգության կասկածանքով ու առգրավվել է մոտ 28 տ մաքսանենգ ապրանք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել