Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծվեց: Այսինքն ոչ թե լուծվեց, այլ աշխարհը հաշվի նստեց խաղաղ նպատակով միջուկային վառելիք օգտագործելու Իրանի իրավունքի հետ: Իրանը մինչ այդ երբեք էլ չէր թաքցրել, որ ուրան է հարստացնում խաղաղ նպատակներով: ՄԱԳԱՏԵ-ի դիտորդները բազմիցս այցելել են Իրան, ու ոչ մի անգամ միջուկային ռումբ ստեղծելու Իրանի նկրտումների մասին խոսք չի եղել:
Հիմա հարցի մյուս կողմը:
Իսրայելական հետախուզությունն իր վրա վերցրեց իրանցի մի քանի միջուկային ֆիզիկոսների սպանության պատասխանատվությունը՝ ասելով, որ նրանց կասկածում է միջուկային զենք ստեղծելու մեջ: Համաձայնությունից հետո չեմ լսել որևէ հիշատակում այդ մասին: Փաստորեն, մի պետություն բացահայտ ահաբեկչություն է իրականացնում մի այլ պետության տարածքում, ու դա աշխարհն ընդունում է:
Հ.Գ. Ժողովրդավարություն հասկացություն ՉԿԱ: Կա ուժ: Կա կամքի թելադրում: Ու եթե հաշվի չեն նստում քո կամքի հետ, պետք է թելադրությունը սկսել նորից:
Էս վերջերս Ադրբեջանի ակտիվացումը մեր պետությունը դիտում է հենց այս կոնտեքստում: Պատժել էնքան, որ ցանկացած հակահայ գաղափար դեռևս ազերների ուղեղների մեջ խմորման ժամանակ վիժեցնել:
Համարյա վստահ եմ, եթե ժամանակին մեր պետության ղեկավարներից մեկի փայլուն ուղեղով չանցներ փակել Հայաստանի արտաքին հետախուզությունը, որը, ի դեպ, լուրջ քննադատության արժանացավ լեգենդար Գևորգ Վարդանյանի կողմից, էսօր բացարձակ կանխատեսելի ու վերահսկելի կլինեին նաև մեր մյուս հարևանների գործողությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել