Newsline.am-ը գրում է.

Հարավկորեական Yonghap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեան իրավիճակի հետագա սրացման դեպքում պատասխան կտա ԿԺԴՀ-ի յուրաքանչյուր սադրանքին։ Դրա մասին նշված է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում։

Հարավային Կորեայի ՊՆ-ը ԿԺԴՀ-ին զգուշացրել է, որ հյուսիսկորեական ամեն տիպի հարձակումներին կտա կոշտ պատասխան, և որ դրա ողջ պատասխանատվությունը կկրի ԿԺԴՀ-ը։ Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Խան Մին Գուն զինված ուժերին հրամայել է վճռականորեն արձագանքել ԿԺԴՀ-ի յուրաքանչյուր գործողություններին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրամայել էր Կորեական ժողովրդական բանակը բերել մարտական լիովին պատրաստության՝ վճռական ռազմական գործողություններ վարելու համար, եթե Հարավային Կորեան չանջատի քարոզչական բարձրախոսները, որոնք տեղակայվել են երկու երկրների միջև սահմանին։

Օգոստոսի 20-ին ԿԺԴՀ-ն ու Հարավային Կորեան փոխանակվել են հրետանային հարվածներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել