Օդեսայի նահանգապետ Մ.Սաակաշվիլին նշված նահանգում իր կողմից նախաձեռնած բարեփոխումների գործընթացին անձամբ է մասնակցում՝ ստուգայցերի և վերահսկողության իմաստով:
Վրացի պաշտոնյան վերջին շրջանում բազմաթիվ խոչընդոտների է հանդիպում նախանշված նպատակի իրագործման ճանապարհին, սակայն, իր խոսքով՝ չի պատրաստվում նահանջել:
Սաակաշվիլին նույնիսկ պատրաստ է անձամբ ներգրավել տարբեր աշխատանքներում: Մասնավորապես՝ բեռնափոխադրողների հետ հանդիպում-քննարկման ընթացքում վերջինս հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ինքը կմասնակցի մաքսատան առօրյա աշխատանքային գործընթացին՝ կաշխատի որպես հերթապահ:
Սաակաշվիլին նաև հայտարարել է, որ պետապարատում ընդգրկված են հանցագործներ, ովքեր իրենց պաշտոնները ծառայեցնում են սեփական գրպանների հարստացմանը, ուստի խոստացել է՝ նման մարդիկ անպայման կհայտնվեն բանտում:
Ի դեպ, Սաակաշվիլին նաև նշել է, որ հոգևորականներից մեկն իրեն դիմել է խնդրանքով, որպեսզի աշխատանքից չազատեն մի ազդեցիկ պաշտոնյայի, որից հետո Սաակաշվիլիի հրահանգով տվյալ պաշտոնյան անմիջապես հեռացվել է աշխատանքից: