ԱԺ-ում տեղի են ունենում էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման թեմայով լսումները: Լսումներին մասնակցելու համար պետք է ԱԺ ժամաներ նաև ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Ալեքսեյի Բիբինը:
Սակայն Բիբինը հարկ չի համարել մասնակցել խորհրդարանական քննարկմանը և նամակով պատճառաբանել է իր բացակայությունը. «Հաշվի առնելով, որ մեր բոլոր հիմնավորումների վերաբերյալ ՀԾԿՀ-ն տվել է իր կարծիքը, հետևաբար ոչ արդյունավետ ենք համարում մեր մասնակցությունը լսումներին»:
Կարծում եմ, պարզ է, թե ինչու է Բիբինն անհարգալից վերաբերմունք ցուցաբերում մեր երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի նկատմամբ և խուսափում բաց քննարկումից:
Բիբինն ուղղակի սարսափում է մեր խորհրդարանում մինչև ատամները զինված օրենսդիրների մերկացնող հարցադրումներից: Հնարավոր է նաև, որ Բիբինն արդեն պատրաստվում է հրաժեշտ տալ Երևանի ամենաթանկ շենքում իր վարձակալած տանը:
ՀԷՑ-ում կատարված չարաշահումների փաստը, խորհրդարան չգալն արդեն իսկ բավարար է, որ Բիբինն իր իրերը հավաքի ու մեկընդմիշտ հրաժեշտ տա փափուկ պաշտոնին:
Հ.Գ. Գող, սիրտը դող…