Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015 թ.-ի հունվար-հուլիսին արձանագրված 4,2 տոկոս տնտեսական ակտիվության աճի պարագայում, գումարային առումով ամենամեծ ծավալները, չնայած այս տարվա սկզբից արձանագրվող նվազմանը, շարունակում են պահպանվել առևտրի շրջանառությունում` 1 տրլն 211 մլրդ 339 մլն դրամ: Երկրորդն արդյունաբերության արտադրանքի ծավալն է` 722 մլրդ 360 մլն դրամ, երրորդը` ծառայությունների ծավալը` 641 մլրդ 790 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները կազմել են 328 մլրդ 386 մլն դրամ, շինարարությանը` 170 մլրդ 814 մլն դրամ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.grigoryan.397/posts/691366644331325?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել