էնպես չէր, որ Բուռնաշը «Հրազդան» մարզադաշտը Կամպ Նոու էր դարձրել ու փայփայած պահում էր: «Հրազդանը», որն իմ կարծիքով ճարտարապետական առումով և իր տեղանքով մեր տարածաշրջանի լավագույն մարզադաշտերից մեկն է, բոլորիս աչքի առաջ վերածվել էր արևելյան կեղտոտ «բազառի», որտեղ լավագույն դեպքում հնարավոր էր ֆուտբոլի բակային և ոչ թե միջազգային լուրջ խաղեր անցկացնել: Էնպես որ, կարծում եմ՝ կարիք չկա շատ մտահոգվել «Հրազդանի» սնանկ ճանաչվելու փաստից: Գուցե շատ էլ լավ է, որ վերջապես կարող է փոխվել մարզադաշտի սեփականատերը, ու ինչ-որ դրական տեղաշարժ նկատվի այդ կառույցի առումով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել