Image result for ոտքի հայաստանԱպաշնորհների ու կլոունների բուծարանը

«Ոտքի, Հայաստան» կոչվող շարժումը, որը հիմնականում բաղկացած է ոչ թե ոտքի կանգնողներից, այլ նստողներից ու պառկողներից, մշտապես ասում է, թե իրենք քաղաքացիական են, իրենք ոչ մի տեղից չեն ուղղորդվում, իրենք ժողովրդին են ներկայացնում և այլն: Մասնավորապես հետաքրքիր է ժողովրդին ներկայացնելու, ժողովրդի անունից 10 կամ ավելի քիչ մասնակցով միջոցառումների կազմակերպումը, որոնք բոլորն էլ ունենում են մոտավորապես նույնատիպ ավարտ՝ նախաձեռնողները կեսից թողնում և գնում են, հայտարարված անժամկետ հացադուլը վերանում է մի քանի օրից, և անպայման միշտ հայտնվում են ծիծաղելի իրադրության մեջ: 
Շատ ծանոթ վիճակ է, հիշո՞ւմ եք՝ ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը թողեց իրեն հետևող հազարավոր մարդկանց և գնաց Ծիծեռնակաբերդ աղոթելու, ինչպես նաև Րաֆֆիի մնացած նմանատիպ քայլերը: Ձեռագիրը շատ ծանոթ է, և սա պատահականություն չէ, քանի որ իմ ունեցած տեղեկություններով՝ «Ոտքի, Հայաստան» շարժումն ուղղորդվում է հենց Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից: Ի դեպ, Րաֆֆին այս պահին գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ էլ ուղղորդումներ է ստանում իր «պապաներից» և ինքն էլ իր հերթին ուղղորդում է Սանասարյան Դավիթին՝ արդյունքում վերջինիս դարձնելով իր նման ծաղրածու: Սա ցույց է տալիս, որ Րաֆֆին թե որպես ընդդիմադիր է ապաշնորհ ընդդիմադիր, թե որպես լիդեր՝ ապաշնորհ լիդեր, որպես ուղղորդող՝ ապաշնորհ ուղորդող, հետևաբար «Ոտքի, Հայաստան» շարժումն էլ ապաշնորհների ապաշնորհ շարժում է, որովհետև անմիջական կապ ունի ապաշնորհ «Ժառանգության» հետ: 
Այս համակարգը կարելի է անվանել կլոունների բուծարան, բայց ոչ երբեք լուրջ ընդդիմադիր դաշտ: Այնպես որ, արդեն իսկ խայտառակ ցածր վարկանիշն ունեցող և կործանման դատապարտված «Ոտքի, Հայաստան» շարժման կլոունները լավ կանեն՝ էլ չխոսեն իրենց՝ իբրև թե անկախ ու քաղաքացիական լինելու մասին: Նաև լավ կանեն՝ վերջնականապես հասկանան, որ ինչ էլ ձեռնարկեն, միևնույն է՝ տապալվելու է, որովհետև ժողովուրդն իրականում ծիծաղում է իրենց վրա, չի վստահում նմաններին, և նրանց հետևից երբեք ոչ ոք չի գնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել