80414271Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնի բացումը, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստան կայցելի օգոստոսի վերջին։ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ ուսումնական կենտրոնը բացվելու է վրացի զինծառայողների նախապատրաստության մակարդակը բարձրացնելու համար:

«Մեկ շաբաթ անց Վրաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Մենք բացում ենք ուսումնական կենտրոն։ Շատ շահարկումներ են եղել այդ կենտրոնի վերաբերյալ, որ իբրև թե ուսումնական բազա է։ Դա ուսումնական կենտրոն է մեր զինծառայողների համար, որպեսզի մենք կարողանանք պատրաստել մեր զինվորականներին ու բարձրացնենք նրանց պատրաստության մակարդակը, որպեսզի նրանք համապատասխանեն ՆԱՏՕ-ի չափորոշիչներին։ Մենք ողջունում ենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Վրաստան։ Մեզ համար դա մեծ պատիվ է»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել