Exclusive

Այս տարվա ապրիլ ամսին դերասաններ Նաիրա Մովսիսյանը և Վան Հակոբյանը պսակադրվեցին, բայց նրանց ամուսնական կյանքը երկար չտևեց, այսօր BlogNews.am-ի հետ զրույցում Վան Հակոբյանը հաստատեց իրենց ամուսնալուծության լուրը.

«Նաիրան շատ լավ մարդ է, շատ լավ անձնավորություն, պարզապես մենք իրար չենք հասկացել և վերջ: Հիմնականում այս էր խնդիրը. հասկացանք, որ շտապել ենք և մեկս մյուսի համար չենք ստեղծված: Այնպես չէ, որ կռվով ենք բաժանվել»: 

Վանը վերջերս իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ նրա շապիկի վրա գրված էր, որ դեկտեմբերին հայր է դառնալու: Դերասանը հաստատեց այս լուրը. «Բաժանությունը պատճառ չի լինի, որ բալիկիս չտեսնեմ: Նաիրան էլ գիտի, որ միանշանակ իմ շփումը բալիկի հետ հետագայում ևս կլինի, փառք Աստծո, նա խելացի մարդ է, ով այդ ամենը հասկանում է»: 

Վերջին շրջանում Վան Հակոբյանին հաճախ կարելի է տեսնել դերասանուհի Աննա Մանուչարյանի հետ, նոր սիրավեպի մասին խոսակցությունները նա այսպես մեկնաբանեց. «Ես Աննայի հետ ծանոթ եմ մեկ տարի, մենք միասին նկարահանվել ենք ֆիլմում, բայց մենք պարզապես լավ ընկերներ ենք և շփվում ենք շատ ջերմորեն»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել