Tert.am-ը գրում է.
Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալում բացվել է Աբխազիայի դեսպանատուն:
Interfax-ը հայտնում է, որ դեսպանատան բացման արարողությանը մասնակցել է Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը:
Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը արարողության ժամանակ այս առիթով շնորհավորել է երկու ժողովուրդներին` ընդգծելով, որ հարավօսական-աբխազական փոխհարաբերությունները շարունակելու են ամրապնդվել ու զարգանալ: Իսկ աբխազական կողմն ընդգծել է, որ մեծ աշխատանք է սպասվում Աբխազիայի և Հարավային Օսիայի ԱԳՆ-ների միջև:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախկինում Վրաստանի մաս կազմած այս ինքնավարությունները առանց վիզայի այցելությունների մասին համաձայնություն են ստորագրել:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/08/19/tskhinvali-emb/1766900
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



