Ուշ աշնանը հանդիպեցին երկու սունկ հավաքողներ:
— Այս տարի բախտդ բերել է, — ասաց առաջինը: — Տեսնում եմ՝ հարստացել ես՝ տունդ վերանորոգեցիր, տնտեսությունդ վերականգնեցիր, դստերդ ամուսնացրիր: Իսկ իմ բախտը չի բերել՝ ինչքան որ անտառ չգնացի, վերադարձա դատարկաձեռն:
— Հա, այս տարի համարյա սունկ չկար, — պատասխանեց մյուսը: — Ես որ անտառ գնացի, նայեցի՝ չափից շատ հատապտուղ կար: Կողովներս փոխեցի դույլերի և սկսեցի հատապտուղ հավաքել:
— Ինչպե՞ս կարող էիր, — բորբոքվեց առաջինը: — Ախր մենք մի ինչ-որ հատապտուղ հավաքող չենք, այլ պապենական սունկ հավաքողներ:
— Հետո ի՞նչ, — զարմացավ երկրորդը: — Մյուս տարի ընկույզների լավ բերք է լինելու: Արի միասին գնանք ընկույզ հավաքելու:
Սակայն համառ սունկ հավաքողը արդեն հեռանում էր՝ նյարդայնացած թափ տալով իր դատարկ կողովը:
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից