Էս մեր ընդդիմադիր քաղաքական-ակտիվիստական դաշտը գնալով ավելի է աբսուրդի թատրոն հիշեցնում։ Էդ Դավիթ Շահնազարյանի պրոտեժե Նարեկ Սամսոնյանի ու «Ժառանգության» Հովսեփ Ղազարյանի ծեծկռտուքի պատմությունն այնքան աբսուրդային է, որ չգիտես էլ՝ խնդա՞ս, թե՞ լաս։
Մի կողմից, գոնե ինձ համար ակնհայտ է, որ ծեծուջարդի հրահրողը, տոն տվողն ու չափերն անցնողը Նարեկ Սամսոնյանն է։ Պարզ է, որովհետև իրոք աբսուրդ ա, երբ ամբախ-զամբախ բաներ ես խոսում քաղաքացիական կուլտուրայից ու քաղաքակրթվածությունից, քո իսկ խոսքով խոստովանում ես, որ դու ես հրավիրել էդ մարդկանց քո գրասենյակ, բայց միևնույն ժամանակ մոտդ զենք է լինում՝ թեկուզ գազային։
Հետո, եթե եկել էին ծեծելու, իրոք, հո կամիկաձե չե՞ն, որ տեսնեն, որ դուք հերիք չի զինված եք, մի բան էլ թվով ավելի շատ եք ու, մեկ ա, նետվեին ձեր վրա՝ տփելու։
Բացի դրանից, զռռում ա, որ Սամսոնյան Նարեկն ակնհայտորեն ստում է, ու դա զռռում է նրանից, որ նա կիրառելով հռետորական որոշ պրիմիտիվ հնարքներ ու պոպուլիզմ՝ իր հրապարակային ելույթներում անընդհատ փորձում է շեղել ուշադրության ֆոկուսը։ Ժողովրդական լեզվով ասած՝ ««Բռնեք գողին» առաջինը գոռում է հենց գողը» իրավիճակ է։
Մյուս կողմից, Հովսեփ Ղազարյանն էլ ա տիպ։ Թե ասա՝ այ ախպեր, քո համար խելոք-խախանդ տղա ես, ո՜ւր ես մտնում, ֆեյսբուքով մարդկանց վիրավորում, հետո էլ գողական-գողական խաղում՝ ստրելկեքի գնում, ռազբոռկեք անում... Ինչ-որ տեղ ճիշտ ա ասում Սամսոնյանը, որ դա իրոք հարիր չէ կուսակցության վարչության անդամի, բայց դե դա էլ արդեն Հովսեփի մեղքը չէ, որ ինքը, չլինելով բավականաչափ հասուն՝ վարչության անդամ լինելու համար, այնուամենայնիվ, կարգվել է այդպիսի պաշտոնի։ Դա կուսակցության կիքսն է, բայց դե կուսակցության ճարն էլ ի՞նչ, մարդ չի մնացել տրամադրությունների տակ, Րաֆֆու աղոթքներից ու ցնդաբանություններից հետո ստիպված են ընտրել վատագույններից լավագույններին։