Մեր երկիրը դարձել է հնչեղ անունների հանգրվան: Աջ ես նայում, ձախ ես նայում, նախաձեռնություններ են, որ կան: Մեկն ասում ա՝ բարեպաշտ եմ, փող տվեք, եսիմ ում օգնեմ, մյուսը հայրենիքն ա փրկում, էն մեկն էլ մանրից կուսակցություն ա դառնում կամ էլ հին կուսակցության անունը փոխում ու «նորովի» ա հանդես գալիս՝ իրա մտածելով, թե վերջ, մարդիկ նոր, ավելի հնչեղ անունին կխաբվեն: Մի քանի մարդ միանգամից մի քանի նախաձեռնության մեջ կա, երբեմն էս մի նախաձեռնությունը լիովին հակասում ա մյուսին, բայց դե դա խնդիր չի, կարևորը՝ երկու տեղն էլ կա:

42000 կիլոմետրի վրա մի 90 հատ կուսակցություն կա շատ հնչեղ անուններով, ամեն մեկը մինիմում 2000 հոգի պետք ա ունենա (բայց չունի), որ կուսակցություն կոչվի, բայց որ մեկին խոսեցնես, 100.000 հոգի հաստատ իրանց կուսակցականն ա, ամենաչոր հաշվարկով 4.000.000 մարդ կա փաստորեն Հայաստանում, բայց արի ու տես՝ նույն կուսակցականները որ խոսում են, ասում են` 2.5 միլիոն էլ չկան, եղբայր, նայեք, քանի կուսակցություն եք:

Հ.Գ.Դրսի փորձ եք ասում, բա դուրսն էդքան կուսակցություն կա՞։

Հ.Գ.Գ. Ու որ ասում էլ ես, նեղանում են, 60 տոկոսն էլ նոր հեծանիվ հորինողներ են, ա՛յ ախպեր, վերջ տվեք, սաղ հեծանիվները հորինված են, կամ վարել սովորեք, կամ էլ ոտնակների արանքում մի՛ փորձեք նորարար լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել