imagesAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ում այսօրվանից վաճառքի են հանվել կրականետեր, որոնք դասվել են «զվարճանքի սարքեր» շարքին և վաճառվում են առանց թույլտվության:

CNN-ը հաղորդում է, որ Օհայո նահանգում Throwflame ընկերություննն առաջարկում է  մոդելներ, որոնք արժեն 1599 դոլար և կարող են կրակ նետել մինչև 15 մետր հեռավորության վրա: Իսկ ահա Ion Productions Team-ը կարող է 900 դոլարով մատակարարել սարքեր, ոորնք արժեն 900 դոլար և կրակ նետել մինչև 7,5 մետր հեռավորության վրա:

Հեռուստաալիքը նշում է, որ կրակնետիչների վաճառքի արգելք դաշնային մակարդակով գոյություն չունի: Որոշ նահանգներում սահմնված է նման սարքերի վաճառքի արգելք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել