Image result for կառավարությունՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն օրեր առաջ կառավարություն էր ներկայացրել խորհրդատվական ծառայություններ մատուցելու մասին մրցույթի արդյունքները: Այսօր կայացած կառավարության նիստում հաստատվել է, որ մրցույթում լավագույն պայմաններն ու նվազ ֆինանսական միջոցներ է առաջարկել «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ՓԲԸ-ն:

Հիշեցնենք, որ տվյալ ընկերությունը պետք է ուսումնասիրություններ իրականացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, որի նպատակը հանրությանը տեղեկացնելն է, թե արդյո՞ք էլեկտրաէներգիայի 6.93 դրամ բարձրացումը հիմնավորված է: 
Վարչապետը նաև նշել է, որ ռուսական կողմի հետ նախապատրաստվում է ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու հարցը, որոնք առաջիկայում մեկնարկելու են:

Ինչ վերաբերում է սուբսիդավորման խնդրին, ապա վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը չի պատրաստվում ֆինանսավորել խոշոշր բիզնեսին:
Անկեղծ ասած, տրամաբանական չէր էլ լինի սուբսիդավորել ձեռնարկությունների, որոնց համար 6.93 դրամի բարձրացումը չնչին ազդեցություն է ունենում: Այնինչ, խոշոր ուղղվող հնարավոր գումարներով հնարավոր կլինի առավել երկար սուբսիդավորել քաղաքացիներին:

Ինչո՞ւ հարկատուներիս հաշվին պետք է ֆինանսավորվեն ռուբենհայրապետյաններ, սամվելալեքսանյաններ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել