Image result for ոտքի հայաստանԲաղրամյան պողոտայում մի քանի օր տևած պայքարի հիմնական նպատակը, ինչպես հիշում ենք, էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման հարցն էր: Ինչ խոսք, այդ ճանապարհին ունեցանք որոշակի հաղթանակներ: Չենք մոռանա երբեք այն միասնականությունն ու պայքարի ոգին, որը, ցավոք, այդպես էլ մնաց Բաղրամյան պողոտայում:
Արդեն երկար ժամանակ է՝ հետևում եմ Հանրապետության հրապակում անցկացվող ցույցերին: «Ոտքի, Հայաստան» շարժման գործողությունները, փաստացի, պետք է լինեին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող դեպքերի տրամաբանական շարունակությունը, բայց...

Ի՞նչ է հիմա կատարվում: Իշխանությունները պատրաստվում են աշնանային չարեփոխումներին և մշակում են իրենց վերարտադրման հերթական խճճող մեխանիզմը: Միևնույն ժամանակ Հանրապետության հրապարակում մեկնարկել է մի նախաձեռնություն, որն օրը մեջ փոխում է իր պահանջը. մի օր պայքարում ենք հոսանքի սակագնի իջեցման համար, մի օր պայքարում ենք բիբինների ու նրանց հովանավորների դեմ, մի օր էլ պահանջում ենք ինչ-որ մեկի հրաժարականը, իսկ թե ո՞ւմ` կախված է օրվա տրամադրությունից:

Իրականում քանի մենք զբաղված ենք օդում ջուր ցանելով ու բանծիկով թիթեռ նկարելով, ռեժիմն իրագործում է իր բոլոր ծրագրերը: 
Պարզապես «Ոտքի, Հայաստան» շարժման կազմակերպիչներից մի երկուսն իշխանության կողմից բանեցվող ծաղրածուներ են: Սանասարյանի նման կրկեսային պրոյեկտներով իշխանությունները փորձում են շեղել հանրության ուշադրությունը սահմանադրական բարեփոխումներից:

Փառք տիրոջը, որ գոնե «իշխանական հեղափոխականների» հետևից գնացողների թիվն անհամեմատ քիչ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել