Զարմանահրաշ իրադրություն է ստեղծվել Հայաստանում. բոլորը ցանկանում են խոչընդոտել Սերժի հավանական հաջորդ գահակալությունը` իրական և ոչ իրական ընդդիմությունը, նրան իշխանություն հանձնած անձը, քաղաքացիական շարժումները, թեև վերջիններս խուսափում են այդ թեմայից` տվյալ պահին իրենց հուզող հարցը քաղաքականացնելու վախից: Ու միայն «խեղճ ու կրակ» հանրապետականն է, որ դոշ է տալիս իր ղեկավարի համար, այն էլ այնքան ժամանակ, մինչև ղեկավարը մնում է ձիու վրա: Մի հարցնող լինի` էլ ուրիշ դարդ ու ցավ չունի՞ էս ժողովուրդը, որ ընկել է Սերժի ետևից: Դա էլ հերիք չի` իրար են քլնգում, թե ով է ավելի շատ ատում Սերժին: «Սթափվե՛ք», հայեր, ինչպես կասեր հայոց գեներալներից մեկը (չմեռանք, հայոց գեներալ էլ տեսանք` չնայած վայ էն տեսնելուն): Փորձեք այնպիսի խնդիր ձևակերպել, որ ունակ եք լուծելու, այլապես ոչ թե դուք խնդիրը կտանեք գերեզման, այլ նա ձեզ, որքան էլ դա տհաճ լինի: Եթե մարդ դեմ է առնում քարե ամուր պատին, ապա փորձում է այն շրջանցել և ոչ թե գլխով հարվածելով դրան` փշրել այն. չինմաչինցի իմաստուն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել