Image result for moldovaԱյս հարգելի Յագլանդն Ուկրաինայի դեպքերից դասեր քաղելու մասին ճիշտ է ասում, սակայն մարդը հիմարաբար շփոթում է, թե ով պիտի լինի այդ դասեր քաղողը։ Խեղճ ու կրակ Մոլդովան ինչ դաս էլ քաղի, միևնույն է, մոտիկ ապագայում բարեկարգ ու զարգացած երկիր չի դառնա, որովհետև Արևմուտքի պլանների մեջ բարեկարգ Արևելյան Եվրոպա չի մտնում։ Արևելյան Եվրոպայի տարածքներն Արևմուտքին պետք են որպես հումքային կցորդներ՝ բնակեցված խեղճ ու կրակ աղքատ բնակչությամբ, ովքեր օրվա սննդի համար ճորտություն կանեն բարեկարգ Արևմուտքի բարձր կենսամակարդակն անխաթար պահելու համար։ Բերրի հողեր, հանքա-հումքային ռեսուրսներ և էժան համբալներ։ Սա է Արևմուտքի պահանջն Արևելքից։
Այնպես որ, դասեր քաղողը պիտի որ այդ դասերը կազմակերպողը լինի՝ Արևմուտքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել