Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների համաձայն՝ 2015-ի հունվար-հունիս ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում նկատելիորեն ավելացել են հետևյալ սննդամթերքների արտադրությունը` լիկյորինը` 12,9 անգամ, թանինը` 5,1 անգամ, կաթնասերինը` 2,7 անգամ, թթվասերինը` 2,1 անգամ, պաղպաղակինը` 78,9 տոկոսով, ձկան և մսի պահածոներինը` 2,1 անգամ, խեցգետնի պահածոներինը` 63,4 տոկոսով, կեֆիրինը` 94 տոկոսով, մածունինը` 73,6 տոկոսով, ձավարեղենինը` 72,2 տոկոսով, յոգուրտինը` 64,3 տոկոսով, մայոնեզինը` 96,4 տոկոսով, էթիլային սպիրտինը՝ 52,4 տոկոսով, կետչուպինը` 9,6 տոկոսով, սիգարետներինը` 37 տոկոսով, գինու արտադրությունը` 14,7 տոկոսով, շամպայնինը` 9,9 տոկոսով, ոչ ալկոհոլային խմիչքներինը` 9,2 տոկոսով: Կաթի արտադրությունն ավելացել է 6,7 տոկոսով, պանրինը` 5,7 տոկոսով, մսինը` 5,1 տոկոսով:
Նվազել են կենդանական և բուսական յուղերի, մակարոնեղենի, հրուշակեղենի, հացի, ալյուրի, մսի կիսապատրաստուկների, կոնյակի, գարեջրի, մսաթմթերքների` ներառյալ երշիկեղենը, հանքային և աղբյուրի ջրերի, աղի, չորացած մրգերի, բնական հյութերի արտադրության ծավալները: