Image result for ադրբեջանԱդրբեջանում օգտագործած մեքենաների առքը նվազել է 55 տոկոսով, իսկ նոր մեքենաներինը՝ 88 տոկոսով։ Ահավոր թվեր են իրականում, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ ճգնաժամն Ադրբեջանում շատ ավելի մեծ ծավալների է հասնում, քան պնդում էին պետական մարմինները։

Բայց էդ ամենը հեչ. Եվրոպական խաղերի վրա ծախսվեց մոտ 10 մլրդ դոլար, ու ամենը դեռ քիչ էր. Ադրբեջանի իշխանություններն ամեն գնով փորձում են Բաքվում անցկացնել բոլոր հնարավոր օլիմպիադաները։ Ու քանի դեռ փառասիրությունը դրված է այդ ռեժիմի հիմքում, ասեմ. եթե Ադրբեջանում որոշում կայացվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Ադրբեջանի նախագահ ընտրել (դե տեսականորեն, մի վայրկյան պատկերացնենք, թե Հայաստանում ընտրում են՝ ով պետք է լինի Ադրբեջանի նախագահ), ես բոլորիս կոչ կանեի ընտրել այսօր գործող Իլհամ «Քյոռփա Բաբա» Ալիևին։ Շատ օգտակար նախագահ է մեզ համար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել