Meydan TV-ի երգիծանկարիչը հերթական անգամ ծաղրի է ենթարկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե հայտնի լրագրող, իշխանությունների քննադատ Էլմար Հուսեյնովի սպանությունն ըստ արժանվույն կհետաքննեն, և իհարկե մինչ օրս ոչինչ չի պարզվել: Նույն բախտն է վիճակվելու նաև լրագրող, քիչ թե շատ անկախ մեդիա ռեսուրդների թղթակից, 31-ամյա Ռասիմ Ալիևի՝ օրերս աղմուկ հանած սպանության գործին: Նկատենք, որ Իլհամ Ալիևը ներկայացված է Շերլոկ Հոլմսի կերպարով:
Սույն երգիծանկարը փաստում է, որ Ադրբեջանի հասարակությունը չի վստահում իշխանությունների անաչառությանն ու խոսքին լրագրողների հետապնդման, ձերբակալման ու սպանության հարցում և թվարկվածներում տեսնում է հենց այդ նույն իշխանությունների մեղքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=948392505227707&set=a.120739747992991.20494.100001708998896&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել