Araratnews.am-ը գրում է.
Փորձագետները պնդում են, որ առաջիկա տարիներին Երկրի բնակչությունը պետք է անցնի բանանի նոր տեսակի սպառմանը: Ներկայում ամենատարածված տեսակը` Քավենդիշը վերացման եզրին է:
Այս տեսակը կրկնում է իր նախորդի` Գրոս Միշելի ճակատագիրը, որը 1960-ականներին տուժել էր սնկային հիվանդութոյւնից, և ֆերմերները նախընտրել էին ոչ թե գումարներ ծախսել այն փրկելու, այլ նոր տեսակի բանան աճեցնելու համար: Քավենդիշ տեսակի բանաներն այնքան էլ համեղ չէին, սակայն դրանք սնկային հիվանդությամբ չէին վարակվում:
Ներկայում Քավենդիշ տեսակը վարակված է աշխարհի բոլոր հատվածներում` Ասիա, Աֆրիկա, Ավստրալիա:
Խնդիրն այն է, որ նոր տեսակի անցումը շատ դժվար է, քանի որ Քավենդիշի զանգվածային աճեցման պայմաններում մնացած շատ տեսակները վերացել են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել