Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների, բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները 2015-ի հուլիսին 2014-ի հուլիսի համեմատ ավելացել են 3,6 տոկոսով, 2014 -ի դեկտեմբերի համեմատ 1 տոկոսով, իսկ նախորդ ամսվա` հունիսի նկատմամբ` նվազել են 0,1 տոկոսով: Հունիսի նկատմամբ սակագների անկումը հիմնականում պայմանավորվել է տրանսպորտի` 1,9 տոկոս, մշակույթի ոլորտի՝ 0,4 տոկոս, կրթության համակարգի 0,1 տոկոս ծառայությունների սակագների նվազմամբ: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է կենցաղային բնույթի, հանգստի կազմակերպման` 0,2 տոկոս, բուժսպասարկման՝ 0,3 տոկոս, իրավական ու բանկային ծառայությունների սակագների 1,3 տոկոս հավելաճ, իսկ բնակարանային-կոմունալ, կապի, հանրային սննդի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.grigoryan.397/posts/684824018318921?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել