Տարածաշրջանում իրավիճակը կտրուկ փոխվել է: Մի կողմից այն պայմանավորվում է Իրանի միջազգային մեկուսացումից դուրս գալով ու Կովկասում (և ոչ միայն) իր տնտեսական, քաղաքական շահերի ակտիվացմամբ, քանի որ Թեհրանը վաղուց վերլուծական հարթաչափով ուսումնասիրում է նոր Հյուսիսարևմտյան Ասիայի հայեցակարգը, որն ընդգրկում է Պակիստանը, Աֆղանստանը, Իրանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը, Ադրբեջանը, Հայաստանն ու նույնիսկ Թուրքիան:
Մյուս կողմից Թուրքիան «Իսլամական Պետության» / ԻՊ/ հետ ներքաշված է պայքարի մեջ ու օդային հարվածներ է հասցնում Սիրիայում և Իրաքում տեղակայված Քրդական բանվորական կուսակցության /ՔԲԿ/ ճամբարներին:
Ըստ թուրք հեղինակավոր փորձագետ, Ռազմավարական հեռանկարների միջազգային ինստիտուտի նախագահ Յուսուֆ Չինարի՝ «Անկարայի և Իսլամական Պետության» պայքարը կարող է տևել նույնիսկ 25 տարի»:
Այսինքն` Թուրքիան դառնում է ռազմատենչ հավակնություններ ունեցող պետություն, ինչպես գրում է Չինարը՝ «իր իսկ պետության ներսում զինված բախումների հեռանկարով»:
Սա նշանակում է, որ երկիրը երկար ժամանակով կկորցնի Ադրբեջանի համար Մերձավոր Արևելքում իր հենարանային նշանակությունը:
Շարունակությունն՝ այստեղ