Ուզու՞մ ես գրառումդ շատ լայք հավաքի ու հիացական խոսքեր լսել, դե ուրեմն մի հապաղիր հայհոյիր աջ ու ձախ Նախագահին, ղեկավարությանը, մանր ու միջին չինովնիկներին,մի խնայիր ոչ մեկին:
Ու դու կարժանանաս լայքերի տարափին, քոմենթների իրար հերթ չտվող շարասյանը ընդդիմության բոլոր սեկտորների անդամների կողմից:
Ուզո՞ւմ ես գրառումդ շատ լայք հավաքի ու հիացական խոսքեր լսել: Գովա աստվածացրու նախագահին, ղեկավարությանը, մանր ու միջին չինովնիկներին,նրանց աշխատանքը,աչքաթող չանես ոչ մեկին: Ու դու կարժանանաս լայքերի տարափին,քոմենթների իրար հերթ չտվող շարասյանը իշխող կուսակցությունների ու նրանց քծնող անդամների կողմից:
Իսկ հիմա փորձիր գրել նախագահի, մանր ու միջին չինովնիկների, քաղաքապետարանի գործնեության և դրականի և բացասականի մասին միաժամանակ,այսինքն տուր շատ թե քիչ անկողմնակալ անաչառ գնահատական: Ու դու կարժանանաս հայհոյանքի տարափների և ընդդիմության և իշխանության հարող անդամների կողմից՝ մի կողմից դիտվելով իշխանության ագենտ, մյուս կողմից դավաճան: Մեր երկրում իսպառ անհայտացել է բոլոր բնագավառներում «ոսկե միջին» հասկացողությունը կամ այս ծայրահեղության վրա ենք կամ մյուս:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/880193372065017?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել