Image result for ավիացիաԿառավարությունն ստեղծել է կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման հայտերի քննարկման հարցերի խորհուրդ, հաստատել դրա անհատական կազմը և աշխատակարգը: Դրանով էկոնոմիկայի նախարարության իրավասությունները համապատասխանեցվել են «Ավիացիայի մասին» օրենքի դրույթներին: Հաջորդ որոշմամբ հաստատվել է կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի տրման կարգը, ըստ որի, «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն, երկրում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինը էկոնոմիկայի նախարարությունն է, իսկ թռիչքային և ավիացիոն անվտանգության տեխնիկական լիազորված մարմինը՝ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:
Նիստում հաստատել է նաև օդանավ շահագործողի վկայականի տրման կարգը և պայմանները, օտարերկրյա, ինչպես նաև Հայաստանում գրանցված օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցության իրականացման թույլտվություն տալու կանոնակարգը:
Ամփոփելով «Ավիացիայի մասին» օրենքից բխող որոշումների քննարկումը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է լիազորությունների տարանջատումը էկոնոմիկայի նախարարության և քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության միջև և այս ենթաօրենսդրական ակտերով ոլորտի կարգավորումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել