Ընդդեմ Սերժի և հանուն արդարությա՟ն, թե՟ հանուն քրեաօլիգարխիկ համակարգի… Բոյկոտելով սահմանադրական փոփոխությունը (եթե բոյկոտը հաջողվի) և չկազմաքանդելով քրեաօլիգարխիկ համակարգը (փաստ չէ, որ բոյկոտին կհաջորդի համակարգի կազմաքանդումը)` մենք 2018-ին ստանում ենք հերթական «ընտրցված» նախագահին` տանելով հերթական «բարոյական հաղթանակը»: Եվ արդյունքում ապահովում ենք հանուն արդարության պայքարի անընդհատությունը: Աջակցելով սահմանադրական փոփոխությանը և քաղաքական բազարների մեջ մտնելով Սերժի հետ` ապահովում ենք տեսանելի ապագայում քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդումը, քանի որ բրգաձև համակարգն առանց գագաթի կորցնում է իր կայունությունը և վաղ թե ուշ փլվում է: Իսկ որ խորհրդարանական կառավարման դեպքում վարչապետը չի կարող հավակնել բուրգի գագաթի դերակատարմանը` դա արդեն քաղաքական տրամաբանության աքսիոմա է` ընդունես այն թե ոչ: Որքան հասկանում եմ` մեր ընդդիմությունը որոշել է գնալ ընդդեմ Սերժի և հանուն քրեաօլիգարխիկ համակարգի… Ցավալի է… չինմաչինցի իմաստուն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել