Մեկ օր էլ չի անցել նաիրիտցիների՝ տարիներ ի վեր կուտակված աշխատավարձային պարտքը փակելուց, զարմանալիորեն գործարանի նախկին մամուլի խոսնակը սկսել է «ահազանգել»… ինչու են մեր պարտքը պետական միջոցներից փակել:
Սա արդեն տարօրինակ է. այո, ես դեմ եմ, որ Անուշ Հարությունյանների նմանների տարիներ ի վեր կուտակած աշխատավարձային պարտքը իմ մուծած հարկերից փակվի, այո ես դեմ եմ, որ պետությունը՝ անկախ այն հանգամանքից, որ նաիրիտում ընդամենը 10 % բաժնեմաս ունի՝ բարոյական քայլ կատարի ու իր վրա վերցնի նրանց աշխատավարձների մարումը:

Եվ վերջապես, ես դեմ եմ, որ իմ երկրում որպես պայքարի առաջամարտիկ հանդես գան Անուշ Հարությունյանի նմանները, ովքեր կարող են բազմաթիվ նաիրտցիների տարիներ ի վեր ստեղծածը մի ասուլիսի ընթացքում փոշիացնել:
Անկախ այն հանգամանքից, թե պետությունը որտեղից է 15 մլն դոլար հայթայթել, թեկուզև ոչ իր պատճառով առաջացած սոցիալական բարդ խնդիրները կարգավորելու համար, յուրաքանչյուր նաիրիտցի պետք է գիտակցի, որ «բեզ պիտի մինուտ» սննանկ ճանաչված գործարանի առկայության պարագայում, սա աննախադեպ քայլ էր՝ աննախադեպ էֆեկտով:

Ափսոս էր այն կլասիկ «աշխատավորական» պայքարը, որը իր անհավասարակշիռ հայտարարությունների պատճառով ցանկանում է փչացնել Անուշ Հարությունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել