«Քաղպայմանագրի»՝ սահմանադրական պրոցեսին չմասնակցելու մոտիվի հիմքում շատ պարզ, դեռ Սուն Ցզիի կողմից ձևակերպված «եթե չես կարող հաղթել մարտում, խուսափիր նրանից» միտքն ա: Թարմ ուժ, սուղ ռեսուրսով, հաղթանակներ չունեն, չեն ուզում ռեսուրսն ու վստահությունը մսխեն պարտությամբ սկսելով, ու պատրաստվում են 17-ին: 10 հոգի տփող ու վերջը զոհվող կինոյի ասպետի գիծ չի, այլ պրագմատիկ ա ու հեռանկարային վարքագիծ:
Բնականաբար, ընդդիմության մեջ նրանց հակըննդեմ թևն էլ ՔՊ-ենց մեղադրելու է Բ26 ստրուկ լինելու մեջ: Դա ևս լրիվ նորմալ երևույթ է, քանի որ նրանք էլ իրականում պատրաստվում են 2017-ին, ունեն ընտրող պահելու խնդիր, որի մեջ մրցակցին փչացնելը նորմալ տակտիկա է:
Մեկ էլ կոնկրետ ինձ ահավոր հետաքրքիր ա, ինչ գրքեր ա կարդում Նիկոլ Փաշինյանը, որ սենց ուղով ա աճում, ովքեր են իրա, էսպես ասած, պատմական հերոսները: Էս գլխից մենակ մի բան ա պարզ՝ կարդացածը «Այվենգոն» չի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nikolay.torosyan/posts/1172565012770018?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել