Եթե հիշում եք` 1999-ին ՀՀ-ում դեռ գործում էր Տեր-Պետրոսյանի գծագրած սահմանադրությունը, երբ վարչապետ դարձավ Վ.Սարգսյանը, իսկ ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանը, իր իսկ խոսքերով, վերածվեց «անգլիական թագուհու»: Հիմա ենթադրենք, որ ընդդիմությունը տապալեց հանրաքվեն, 2018-ին նախագահ «ընտրցվեց» Ս.Օհանյանը, իսկ Ս.Սարգսյանը տեր եղավ իր խոսքին, կարող է չէ՟, նման հրաշք պատահել, և վարչապետ նշանակվեց որևէ միջակ հանրապետական: Ընդդիմադիր համայնքը կտոնի իր հաղթանակը, բայց դա կարճ կտևի, որովհետև կփոխվի վարչապետը. քանի որ ռուսական տնտեսության հեռանկարներն այդքան էլ հուսադրող չեն, եթե ավելի խիստ չասեմ, իսկ ՌԴ-ից կախված Հայաստանն ընդհանրապես «կսկի», ու ստիպված կփնտրեն «ուժեղ ձեռք»: Իսկ ո՟վ է այդպիսին այսօր. դե բնականաբար «քաղաքական դիակ» հորջորջված անձը, և նա վրեժ կլուծի ոչ միայն մեռած մարդուց, այլև կենդանիներից` գործող նախագահին դարձնելով «անգլիական թագուհի»: Եթե այս տարբերակը խիստ ֆանտաստիկ է հնչում, ապա թող որևէ մեկն ասի, որ 2007-08-ին կարող էր պատկերացնել Տեր-Պետրոսյան-Ծառուկյան տանդեմը, որ կյանքի կոչվեց դրանից մի հինգ տարի անց. չինմաչինցի իմաստուն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել