Գաղտնիք չէ, որ Հայաստանի տարածքում գործող ռուսական ընկերությունների խայտառակ մենեջմենթի հետևանքով այսօր դանցից մի քանիսը հայտնվել են ոչ այնքան նախանձելի իրավիճակում: 
Վերջին սկանդալը կապված էր ռուսական «ԻՆՏԵՌ ՌԱՕ» ընկերության դուստր ձեռնարկության «Հայ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ:

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման և դրա շուրջ առաջացած տրամադրությունների վերաբերյալ բազմաթիվ կարծիքներ են հնչել ռուսական տարբեր պաշտոնյաների կողմից: 
Այնուամենայնիվ առավել մեծ ուշադրության է արժանի ՌԴ Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի տնօրեն Միխայիլ Դելյագինի հարցազրույցն այս թեմայի շուրջ:

Վերջինս rusarminfo.ru-ի հետ զրույցի ժամանակ նշել է. «Российские компании действуют в Армении по законам этой страны. Если Армения не в состоянии обеспечивать исполнение своих законов, то это не проблема российских компаний. А если ваше правительство не в состоянии провести аудит стоимости электроэнергии, то это проблема вашего правительства».

Դելյագինի այս մեկնաբանությունից հետո կարծիք է ստեղծվում, որ այս մարդն ընդհանրապես ծանոթ չէ իր երկրի ներքին խոհանոցին: Ամբողջ աշխարհը խոսում է Ռուսաստանի կոռումպցիայից, անմխիթար վիճակում գտնվող հին կառավարման համակարգից, իսկ ինքն այնպիսի բոցաշունչ մեկնաբանություններ է անում, կարծես Սինգապուրի վարչապետն է: 
Լավ կլիներ, որ Դելյագինը մեկ մեկ լսեր, թե «ինչ են խոսում հարևանները», նոր փորձեր հաթաթա տալ գործընկեր պետություններին:

Անցնենք առաջ...

Հայաստանում գործող ռուսական ընկերությունների «երեսները լվանալուց» բացի Միխայիլ Դելյագինն իր սրբազան պարտքն է համարել նաև անդրադառնալ հայ և ռուս ժողովուրդների հետագա հարաբերություններին: Վերջինս ասել է.

«По тем настроениям, которые я улавливаю у своих армянских коллег, получается, что Россия виновата во всем. Я считаю, что нужно идти навстречу такому подходу и вывести военную базу из Армении, дать шанс разобраться самим. Нет смысла дружить с теми, кто не хочет быть с нами»

Այո, թեթևսոլիկ չինովնիկների պակաս իրոք որ չունի Ռուսաստանը: Դելյագինն իրականում հակառուսական տրամադրություններ սերմանող հերթական դատարկությունն է, որին թվում է, թե պետությունների «մեծությունը» չափերի մեջ է: Ամեն դեպքում, նման միջակությունները պետք է վերջապես հասկանան, որ դատարկ հարցազրույցներով ավելի են բորբոքում կրքերը:

Հատկանշական է այն փաստը, որ Դելյագինն իր խոսքում հիշատակում է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի անունը, որը կարծում եմ այս ամենի ֆոնին այնքան էլ պարտադիր չէր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել