Ինչպես մի քանի ամիս առաջ հայտարարել էի Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցությունը պատրաստակամ է համագործակցել ԱԺ բոլոր քաղաքական ուժերի հետ, քանզի գտնում եմ, որ որպեսզի ընդդիմությունը կարողանա քաղաքական օրակարգ թելադրել, ապա համագործակցությունը անհրաժեշտ նախապայման է։ Ուստի այս կոնտեքստում չեմ բացառում նաև սա, քանզի եթե Արթուր Բաղդասարյանի վարկանիշը այսօր ընկած է ժողովրդի մոտ, ապա չեմ կարծում, որ ԱԺ-ի մյուս ուժերը ավելի մեծ վարկանիշի են արժանի։ Այսօր ԱԺ-ի ընդդիմություն ասելով շատերը հասկանում են դատարկ ընդդիմադիր վայրահաչոցը և ծափահարում են հերթական ոչինչ չտվող ընդդիմադիր պոռոտախոսությանը։ Սակայն երբևէ ձեզ հարց տվել եք, թե ինչ օգուտ այդ դատարկ ելույթներից, եթե դրանց չի հետևում լուրջ ընդդիմադիր քաղաքական գործունեությունը։ Այսօր քաղաքական դաշտում ունենք այն ինչ ունենք և եթե ես կողմնորոշվեմ իմ ազգային բարձր չափանիշներով, ապա ոչ մեկի հետ էլ չպետք է համագործակցեմ, սակայն ցանկացած խելացի մարդ հասկանում է, որ ամենահայրենասեր մարդն էլ, եթե ճիշտ քաղաքական քայլեր չի կատարում, ապա չի կարողանում իրականացնել իր հայրենասիրական նպատակները, ուստի հնարավոր պատրաստակամությունս համագործակցելու բոլոր քաղաքական կուսակցությունների հետ առանց բացառության արդարացված է և ճիշտ։
Կից նյութն՝ այստեղ։