Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2015թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 3 մլն 5 հազար մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 մլն 910 հազար և գյուղականը` 1 մլն 94 հազար մարդ:
2015թ. հուլիսի 1-ի դրությամբ, 2014թ. հուլիսի 1-ի համեմատ, ՀՀ մշտական բնակչության թվա- քանակի ցուցանիշը նվազել է շուրջ 4,3 հազ.մարդով, իսկ 2015թ. հունվարի 1-ի (3 010.6 հազ. մարդ) համեմատ այն նվազել է 5,1 հազ.մարդով, ինչը ձևավորվել է միգրացիայի բացասական մնացորդի (-9,2 հազ.մարդ) բնական հավելաճին (4,1 հազ.մարդ) գերազանցող ցուցանիշի հաշվին: 2015թ.հունվար-հունիսին ծնվածների թվաքանակը 1,3 անգամ գերազանցել է մահացության դեպքերը: Այս մասին տեղեկանում եքն ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել