Դժվարանում եմ հասկանալ բողոքը, երբ ասում են` Սահմանադրության փոփոխության անվան տակ պետական հեղաշրջման փորձ է իրականացվում` Հայաստանը վերածել Փակ Բաժնետիրական Ընկերության, որի միակ բաժնետերը նախագահն է լինելու, ինքն է որոշելու՝ ում է այստեղ կառավարիչ նշանակում, ով ինչքան «աշխատավարձ» պետք է ստանա և այլն:
Դժվարանում եմ, քանի որ դեռ առաջին Սահմանադրության ընդունման պահից Հայաստանը փաստացի միապետական երկիր է, մի հոգի է որոշել ու հիմա էլ մի հոգի է որոշում բոլոր հարցերը: Այդ մի հոգու դեմ չի եղել ու հիմա էլ չկա հակակշիռ: Օրենքով սահմանված բոլոր հակակշիռները եղել են ու կան որպես ձևական կառույցներ: Ու դա պայմանավորված է ժողովրդի քաղաքակրթական մակարդակով:
Մենք քսան տարի է ապրում ենք այդ միապետական երկրում` առանց էական տրտունջների, այնպես որ անիմաստ է պետական հեղաշրջման մասին խոսել: Իշխանություններն ընդամենը ձգտում են առկա իրողության սոսկ մի դրվագն ամրագրել:
Պետական հեղաջրջում կլիներ, եթե իշխանություններն առաջարկեին գործող միապետությունից անցում կատարել ժողովրդավարությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/a.pepanyan/posts/10207758738550380?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել