«Վարչապետը նաև խնդրեց, որ մեղմացնենք հոծ գծերը տրորելու համար վարորդներին ուղարկվող տուգանքները: Բայց, այսպես թե այնպես, մենք հիմնականում ֆիքսում էինք կոպիտ խախտումները: Վարչապետը խնդրեց ավելի մեղմ լինենք, մենք էլ կփորձենք մեղմ լինել»,-փոխանցեց «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիրը:
Լրիվ բոմբ ա։ Արդեն ափաշքյարա խոստովանում են, որ ոչ թե օրենքով են առաջնորդվում, այլ պաշտոնյաների խնդրանքներով։ Նույն հաջողությամբ մի օր էլ կարա «խնդրի» խիստ լինել ու չեղած տեղը խախտում սարքել։
Դրա համար էլ, ասենք, Սուրիկ Խաչատրյանի տղուն տարիներ շարունակ չէին բռնում։ Ինչ-որ մեկը խնդրել էր մեղմ լինել ու «թեթև» հանցանքները ներել, օրինակ՝ ինչ-որ մեկին թեթևի մեջ ծեծելու ու թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/608716072602680?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել