Գեներալ ջան, բարև: Ո՞նց ես: Դե, լավ կլինես, քեզ ի՞նչ է եղել, որ լավ չլինես: Էնա սաղ Հնդստանը վարեցիր-ցանեցիր ու բերեցիր, տունդ լցրեցիր: Հալալ ա, ախպեր, բա ո՞վ ասաց, որ էդքան կռվես ու չհարստանաս: Հո սաղ կյանքդ շոֆերի համեստ աշխատավարձով չէի՞ր ապրելու: Չէ, չէ, բան չունեմ ասելու: Գեներալ ես, զորավար ես, դրա համար էլ շատ լավ պիտի ապրես: Չուզողը թող քեզ Բաքվում սպասող թուրքերը լինեն, որ գնաս, հետևներին ձեռ տաս...
Այ ցավդ տանեմ, գիտեմ, որ շատ թանկարժեք էլ մեքենա ունես: Մտավորական տեղովս որ ամբողջ կյանքումս էլ աշխատեմ, մի էդ տեսակ մաշնա չեմ կարա առնեմ: Բայց դե քեզ հալալ ա, ցավդ տանեմ, բա դու ու Նազիկն ինչո՞ւ էիք կռվում, Նազիկն էլ մատակարարման գծով տեղակալդ էր, որ հիմա մարշալի պես չապրես: Հա, խոսքս էդ մաշնիդ մասին ա: Մեռնեմ քեզ, գիտեմ, որ բագաժնիկում լիքը մեդալից-բանից ունես ու ում տեսնում ես՝ շռայլորեն բաժանում ես: Դե, փող չի, որ ժլատանաս: Ո՞վ իր հալալ քրտինքն հենց էնպես ուրիշներին կտա... Մեդալ ա, էլի...
Բայց, գեներալ ջան, մեկ-մեկ էդ բագաժնիկդ փակ փակիր ու սիրտդ էլ էդքան փխրուն վիճակում մի թող...
Ամեն մարդու էն մեդալներից մի տուր, ցավդ տանեմ: Պատերազմին էնքան ծառայություն մատուցած մարդիկ կան, որ անգամ մի ժեշտի կտոր չունեն: Այ, նրանց տուր էդ մեդալները, թե չէ...
Հո չնեղացա՞ր, ցավդ տանեմ: Դե ախպերավարի բան եմ ասում... Ճիշտ ա, պատերազմի դաշտում իրար չենք տեսել, որովհետև ես կռվող չեմ եղել, այլ ընդամենը վավերագիր, բայց դե մի երկրից ենք, իրարից նեղանալ չկա...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/679950625442732
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել